Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում ոչ սլավոնական արտաքինով անհայտ անձինք` մոտ տասը մարդ, հարձակում են կատարել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Միխայիլ Կասյանովի վրա: Նրանք տորթ են նետել «ՊԱՌՆԱՍ» կուսակցության նախագահի վրա և սպառնացել:
«Այդ ամենից հետո նստել են մեքենա ու հեռացել»,- լրատվամիջոցին ասել է Կասյանովը:
Հենց ինքն էլ ոստիկանությանը հաղորդում է տվել հանցագործության մասին:
Ոստիկանության մոսկովյան բաժանմունքը սկսել է հետաքննություն իրականացնել:
Ավելի ուշ Կրեմլից հայտնել են, որ այդ ամենը կապ չունի Ռամզան Կադիրովի հետ: