Համացանցում է հայտնվել Ադրբեջանի տարածքում հայտնված Մամիկոն Խոջայանի տեսանյութը
Ինչպես արդեն հայտնել էինք, նախօրեին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջայանը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի տարածքում:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, Մ. Խոջայանը «զինված դիվերսանտ» է, սակայն նա հոգեկան խնդիրներով է տառապում::
Ներկայացնում ենք ադրբեջանական Թովուզի շրջանի գյուղերից մեկում Խոջայանի հայտնվելու պահի տեսագրությունը: