Ադրբեջանի Զինված ուժերը կորուստ ունի
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իր զինված ուժերի ծառայողի մահվան մասին, փոխանցում է haqqin.az պորտալը:
Հաղորդագրության մեջ ասվում է, թե իբր այսօր՝ փետրվարի 10-ին, ադրբեջանական բանակի զինծառայող Ռահիբ Նարիման օղլու Գուլիևը սպանվել է հայկական դիվերսիոն գործողությունների արդյունքում: