211652_close_icon
views-count4410 դիտում article-date 11:48 10-02-2016

Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի կայուն անտիցիկլոնի ազդեցության գոտում

Առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի կայուն անտիցիկլոնի ազդեցության գոտում, բացառությամբ փետրվարի 14-ի, երբ կնկատվի ամպամածության խտացում, առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանն այսօր և վաղն էական փոփոխություններ չի կրի: Սակայն սկսած փետրվարի 12-ից հարավ-արևմուտքից հանրապետության տարածք կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնց ազդեցությունը կպահպանվի մինչև փետրվարի 15-ը ներառյալ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ից մինչև 15-ը և′ գիշերը, և′ ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով: Արդյունքում, ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Տավուշի և Սյունիքի հովտային հատվածներում, մասնավորապես Իջևան, Բագրատաշեն, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքներում փետրվարի 15-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +15…+18, Արարատյան դաշտում և Երևանում՝ +10…+12 աստիճանի, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր