Հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած զինծառայողը
Դիլիջանի զորամասերից մեկից փետրվարի 6-ից անհետացած ժամկետային զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտնաբերվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը.
Նա, մասնավորապես, գրել է. «Զորամասի հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտնաբերվել է զորամասից դուրս' իր բնակավայրի մերձակայքում»: