211652_close_icon

Վարդենյաց լեռնանցքը միակողմանի բաց է

views-count1097 դիտում article-date 10:00 10-02-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն Մարտունու կողմից: Ապարանում, Արագածում, Ալավերդիում և Դիլիջանում տեղում է թույլ ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր