1281 դիտում
17:36 09-02-2016
Հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց են, բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի
Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներն ընթանում են ըստ նախօրոք հաստատված կարգի՝ շաբաթվա բոլոր օրերին, 24-ժամյա ժամանակացույցով: Հանրապետության թե՛ հյուսիսում, թե՛ հարավում ճանապարհների մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ են իրականացնում 35 ճանապարհաշինական ընկերություններ: Նրանք սպասարկում են 17 միջպետական և 85 հանրապետական նշանակության ավտոճանապարհներ ամբողջ հանրապետությունում: Բոլոր ընկերություններն ունեն անհրաժեշտ քանակությամբ ձյուն մաքրող տեխնիկա, աղ ու ավազ: Ընկերություններում կուտակված է մոտ 1356 տոննա աղ և 36.905 խմ ավազ:
Սևան-Զովաբեր ավտոճանապարհը, որտեղ երեկ գիշեր բուք ու տեսանելիության ցածր մակարդակ է եղել, այսօր արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ճանապարհը սպասարկող «Գոլդեն-Քարափ» ՍՊ ընկերության ղեկավար Նորիկ Սիմոնյանը նշեց, որ ամբողջ գիշեր ճանապարհաշինարարները մաքրել ու լայնացրել են ճանապարհը: Այժմ տեղումները թեև դադարել են, սակայն ձյուն մաքրող մեքնենամեխանիզմներն ու բանվորական ուժն այս պահին էլ շարունակում են աշխատել:
Վանաձոր-Ալավերդի ճանապարհը նույնպես բաց է: Այս հատվածում առանց տեղումների եղանակ է, ճանապարհին մերկասառույց չկա: Անդրադառնալով մամուլի հրապարակումներից մեկին, թե գիշերն այստեղ մերկասառույցի պատճառով ճանապարհի խցանումներ են առաջացել, ճանապարհահատվածը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության ղեկավար Արայիկ Վարդանյանը նշեց, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհը չէ վարորդներին անհարմարություններ պատճառել: Խնդիրը մեծ քանակությամբ բեռնատարների շարժն է եղել, որոնցից մի քանիսն ընթացել են դանդաղ՝ առաջացնելով խցանում, սակայն ճանապարհային ոստիկանների ժամանելուց հետո խնդիրը հարթվել է: Ընկերության ղեկավարը վարորդներին հորդորեց ամառային կամ մաշված անվադողերով ճանապարհ դուրս չգալ և չվտանգել ուրիշների և սեփական կյանքը:
[color=#CC0000]Այս պահի դրությամբ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց են ու անցանելի, բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի, որտեղ արդեն քամին դադարել է, և ճանապարհաշինարարները սկսել են մաքրման աշխատանքները:[/color]
Հիշեցնենք, որ Հանրապետությունում ավտոճանապարհների վիճակի մասին տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործող թեժ գծին՝ (010) 56-25-33 քաղաքային հեռախոսահամարով:
[b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1456 դիտում
10:07 14-12-2014
Գավառի և Վարդենյաց լեռնանցքի ավտոճանապարհներին մերկասառույց է
4777 դիտում
15:44 05-02-2017
Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը
Այս բաժնից
4579 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
883 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին