Դամասկոսում ռուսական դպրոց կկառուցվի
                        Դամասկոսի քաղաքապետարանը տարածք է հատկացրել ռուսական դպրոցի կառուցման համար: Այդ մասին այսօր հայտնել է Սիրիայում ՌԴ դեսպամ Ալեքսանդր Կինշչակը, փոխանցում է Ria Novosti-ն:
Նրա խոսքով՝ առաջիկայում կդրվի ապագա դպրոցի հիմնաքարը: 
Դեսպանը նշել է, որ դպրոցը կառուցվելու է Կուդսիա Ալ-Ջադիդա թաղամասում, որը նաև անվանում են «Նոր Դամասկոս»:  
Նշենք, որ 2015 թվականին ռուսերենը մտցվեց Սիրիայի դպրոցական դասավանդման ծրագրում՝ որպես երկրորդ օտար լեզու, իսկ 2014 թ-ին Դամասկոսի համալսարանում բացվել էր ռուսաց լեզվի ամբիոն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

