995 դիտում
17:00 30-10-2014
Երևանում կկառուցվի չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերը, գործադիրը որոշում է ընդունել Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կառուցելու մասին, չինական կողմին տրամադրելով համապատասխան տարածք: Դպրոցի շինարարության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և ՉԺՀ նախագահների միջև 2010թ. կայացած հանդիպման ժամանակ:
Կառավարությունը հաստատել է Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի՝ Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ ՀՀ չորրորդ համատեղ պարբերական ազգային զեկույցը:
Կառավարությունը որոշել է ընդունել ԱՄՆ «Թանք ֆորս ֆոր գլոբալ հելթ» շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից սեզոնային գրիպի 60.000 պատվաստանյութի նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը, հաստատել պատվաստանյութի տրամադրման վերաբերյալ Փոխըմբռնման Հուշագիրը:
Սոցիալական պաշտպանության համակարգի տարածքային մարմինների աշխատողների այցելությունների գործընթացը բնականոն ապահովելու, կատարված ծախսերը համարժեք փոխհատուցելու նպատակով կառավարությունը հաստատել է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից իրականացվող այցելությունների վճարման կարգը:
Գործադիրը ուժը կորցրած է ճանաչել 2000թ. հուլիսի 20-ի՝ Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության կամ անավարտ տան շինարարության, բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար ՀՀ պետբյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ տրամադրելու մասին որոշումը, սահմանել մինչև սույն որոշման ընդունումը ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը զիջելու, վարկի հիմնական գումարի մարման գործընթացը:
Մեկ այլ որոշումով սահմանվել է արտակարգ իրավիճակներում ազգային գրադարանային հավաքածուի տարհանման և պաշտպանության կարգը, սահմանվել են այդ ժառանգությունը պահպանելու և սերունդներին ապահով փոխանցելու բոլոր հնարավոր պայմաններն ու նախադրյալները:
Կառավարությունը նոր խմբագրմամբ է հաստատել ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների կառուցվածքի, շահագործման, գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:
Նմանատիպ նյութեր
877 դիտում
19:45 22-04-2015
Կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծման և կառուցման վերաբերյալ
1465 դիտում
16:29 17-04-2015
ԵՊՀ-ում բացվեց չինարենի և չինական մշակույթի կենտրոն
Այս բաժնից
550 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
961 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան