211652_close_icon
views-count2004 դիտում article-date 09:51 09-02-2016

Տավուշի մարզում տեղ-տեղ ծաղկել են բերքատու ծառերը. «Հայկական Ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածներում հաստատված տաք եղանակը բերել է նրան, որ մասնավորապես Տավուշի մարզում տեղ-տեղ ծաղկել են բերքատու ծառերը։ Սալորենու վերը բերված լուսանկարը արվել Է կիրակի օրը Իջևանում։ Տավուշցիների պնդմամբ՝ նման տեսարանի կարելի Է հանդիպել ոչ միայն Իջևանում, այլև մարզի հատկապես ցածրադիր գյուղերում։ Պտղատու ծառերի ծաղկելը պայմանավորված է այս հատվածում տաք եղանակով։ Մասնավորապես, ըստ եղանակի մասին արխիվային տվյալների Իջևանում բացասական ջերմաստիճան գրանցվել է փետրվարի 1-ին, այն էլ ընդամենը -2 աստիճան։ Իսկ դրանից առաջ և դրանից հետո դրական է եղել;. Վերջին օրերին ջերմաստիճանը բարձրացել է մինչև 17 աստիճան։ Ընդ որում, այս ջերմաստիճանը արձանագրվում է ստվերում և գետնից որոշակի բարձրության վրա։ Պարզ է, որ ծառերը արևի տակ են, իսկ այդ դեպքում ջերմաստիճանը էականորեն բարձր է։ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ժամանակից շատ բերքատու ծառերի ծաղկելը վտանգավոր Է և կարող է հանգեցնել բերքի կորստի։ «Եթե ծառերը ծաղկած ժամանակ ցրտահարվեն, ապա այդ տարի այլևս չեն կարող ծաղկել և բերք չի ստացվի».– ասաց փոխնախարարը։ Սա իրոք մեծ վտանգ Է, և մեզնից տեղեկանալով, որ նման երևույթներ են արձանագրվում, նա անմիջապես տեղեկատվությունը ճշտեց Տավուշի մարզի մի քանի գյուղերի մասնագետներից։ Վերջիններս փոխնախարարին հայտնել են, որ բերքատու ծաոերի ծաղկման զանգվածային երևույթներ չկան, և քանի որ երեկվանից ջերմաստիճանը զգալիորեն նվազել է, ապա համատարած ծաղկման վտանգ չկա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր