211652_close_icon

Ժամը 17:30-ի դրությամբ Արթիկ-Ալագյազ, Վայք-Սարավան ավտոճանապարհներին բուք է

views-count1699 դիտում article-date 18:20 08-02-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկ-Ալագյազ, Վայք-Սարավան ավտոճանապարհներին փետրվարի 8-ին՝ [color=#CC0000]ժամը 17:30-ի դրությամբ, բուք է[/color]: Վայք-Սարավան, Նոյենբերյան - Կիրանց ճանապարհահատվածները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Նմանատիպ նյութեր