Պորտուգալիա. Կասիլյասը գոլ է բաց թողել հանդիպման 10-րդ վայրկյանին. տեսանյութ
Պորտուգալիայի առաջնության 21-րդ տուրում «Պորտուն» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Արուկային»:
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը առաջին գոլը բաց է թողել արդեն 10-րդ վայրկյանին: Նշենք, որ Պորտուգալիայի առաջնությունում սա «Պորտուի» առաջին տնային պարտությունն էր 2014 թվականից ի վեր:
21 տուրից հետո «Պորտուն» առաջնությունում զբաղեցնում է 3-րդ տեղը: