Իտալիա. «Նապոլին» և «Յուվենտուսը» անկասելի են. տեսանյութ
Տուրինի «Յուվենտուսն» ու «Նապոլին» շարունակում են իրենց հաղթարշավը Իտալիայի առաջնությունում: 24-րդ տուրում երկու թիմերն էլ թեպետ դժվարությամբ, սակայն հաղթեցին իրենց մրցակիցներին:
«Նապոլին» Իգուաինի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց «Կարպիին», իսկ «Յուվենտուսը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ֆրոզինոնեին»:
Այս հաղթանակներից հետո «Նապոլին» վաստակեց 56 միավոր և ընթանում է 1-ին տեղում, «Յուվենտուսը» ունի 54 միավոր:
[b]Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր
[/b]«Նապոլի» - «Կարպի»՝ 1:0
Գոնսալո Իգուաին, 69 (11մ)
«Ֆրոզինոնե» - «Յուվենտուս»՝ 0:2
Խուան Կուադրադո, 73, Պաուլո Դիբալա, 90+1