211652_close_icon
views-count2256 դիտում article-date 18:40 07-02-2016

Այսօր բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի մահվան օրն է

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականին, Գյումրիում։ Գրել և տպագրվել սկսել է դպրոցական տարիներից։ «Երգեր առանց երաժշտության» բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակվել է 1975 թվականին։ Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում՝ «Չուղարկված նամակներ» (1985), Ֆրանսիայում՝ «Constitution» (2007), Իրանում՝ «Բոլորովին ուրիշ աշուն» (2009)։Վախճանվել է 2013 թվականի փետրվարի 7-ին: Նոր տողից Ծնվել եմ առավոտյան շուտ, Գյումրվա մի աղքատիկ առավոտ: Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո, երբ օգոստոսի արեւը վաղուց արդեն դուրս էր եկել եւ անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին, որը մեկ խնդում եւ մեկ լալիս էր սրտակեղեք: Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան, քրոջս, որին ի՞նչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ` ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ… …Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, եւ երբեմն վաղ առավոտյան արթնանում եմ սրտիս ցավից, եւ թաց աչքերով մթության մեջ պառկած օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները, որ միասին ապրել ենք մեր կյանքի լավագույն շրջանում…

Նմանատիպ նյութեր