211652_close_icon

Քարաթափում Սարալանջի պողոտայում

views-count1455 դիտում article-date 16:58 07-02-2016
Փետրվարի 7-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում` ստորգետնյա անցումի մոտակայքում գտնվող հարակից ժայռապատնեշից քարերը պոկվել, թափվել են ավտոճանապարհին և խոչընդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ թափված քարերը ժայռապատնեշից չեն: Փրկարարները ճանապարհի երթևեկելի գոտուց հեռացրել են ընկած քարերը:

Նմանատիպ նյութեր