211652_close_icon

Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում

views-count1396 դիտում article-date 09:25 09-10-2014
Հոկտեմբերի 9-ին, ժամը 07.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Սարալանջի պողոտայի կենտրոնական հատվածում հարակից լանջից քարեր են թափվել` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Փրկարարները սահմանազատել են նշված հատվածը: Քաղաքապետարանի ծառայությունների կողմից իրականացվում են աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր