211652_close_icon

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները

views-count1694 դիտում article-date 21:01 06-02-2016
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները: Ապարան-Ծիլքար և Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր