Արազ Օզբիլիզը ամուսնացել է ուսանողուհի Նանայի հետ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը ամուսնացել է: Նրա կինը ազգությամբ հայ ուսանողուհի Նանան է: Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Հոլանդիայում:
«Սպարտակը» իր պաշտոնական կայքում շնորհավորել է նորապսակներին. «Ակումբը երկար տարիների երջանիկ համատեղ կյանք է մաղթում», նշված է շնորհավորական ուղերձում:
Նշենք, որ Օզբիլիզը «Սպարտակում» հանդես է գալիս 2013 թվականից: Այս մրցաշրջանում նա Ռուսաստանի առաջնությունում մասնակցել է 7 խաղի: