211652_close_icon
views-count2700 դիտում article-date 22:59 20-01-2016

NTV Spor: Արազ Օզբիլիզը 4,5 տարվա պայմանագիր կկնքի «Բեշիքթաշի» հետ

Թուրքական NTV Spor պարբերականը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը տեղափոխվում է «Բեշիքթաշ»: Կողմերը համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, իսկ Օզբիլիզը թուրքական ակումբի հետ 4,5 տարվա պայմանագիր կկնքի: Ավելի վաղ նշվում էր, որ «Սպարտակի» հետ Օզբիլիզի տրանսֆերի շուրջ բանակցություններ է վարել լեհական «Լեգիան»:

Նմանատիպ նյութեր