Արազ Օզբիլիզը «Ռայո Վալեկանոյի» ղեկավարությանը խնդրել է իրեն չհայտավորել «Ատլետիկոյի» հետ խաղին
Հայաստանի հավաքականի և «Ռայո Վալեկանոյի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը չի մասնակցի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղին:
Օզբիլիզը ինքն է խնդրել, որ իրեն այդ հանդիպմանը չհայտավորեն: Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում «Ռայո Վալեկանոյի» գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը հայտնել է, որ ակումբի թույլատվությամբ Օզբիլիզը բաց կթողնի հանդիպումը:
Նշենք, որ հայ ֆուտբոլիստը «Ռայո Վալեկանոյի» կազմում հայտավորված չէր նաև նախորդ տուրում «Ռեալի» հետ հանդիպմանը: