2534 դիտում
15:44 05-02-2016
Փետրվարի 5-ը Հայաստանի Հանրապետության պատմության համար նշանակալից օր է
Փետրվարի 5-ը Հայաստանի պատմության համար նշանակալից օր է. 1879 թվականի փետրվարի 5-ին ծնվել է հայ գյուտարար, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանը, 1957 թ.-ին՝ հայ ճանաչված ժողովրդական երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը:
1957թ. այսօր սկսեց հեռարձակվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
1993 թ. Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվեց Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Ջանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ: Ինչպես նաև` 2003-ին Հայաստանը դարձավ Առևտրի Համաշխարհային կազմակերպության անդամ:
Նշենք, որ 1985 թվականի փետրվարի 5-ին է ծնվել նաև պորտուգալացի աշխարհահռչակ, Մադրիդի «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդուն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
625 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
532 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին