1863 դիտում
08:54 05-02-2016
ՀՅԴ-ն իր պաշտոնյաների համար քարտ բլանշ է ուզում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած, ողջ քաղաքական դաշտը կանխատեսում Էր, որ երեկ հստակություն կմտցվի ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի կայացման խնդրում, սակայն Էլի տեղի չունեցավ։ Երեկ գումարված ՀՀԿ ԳՄ գիշերային նիստում նոր կոալիցիայի վերաբերյալ որոշումն այդպես Էլ չկայացվեց։ «ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ կողմերը նախ չէին կարողանում համաձայնության գալ պաշտոնների շուրջ, քանի որ ՀՀԿ-ն չի ցանկանում ապագա կոալիցիոն գործընկերոջը տալ այն պաշտոնները, որոնք ՀՅԴ-ն է ցանկանում։ Բացի այդ, ՀՅԴ իր ապագա պաշտոնյաների համար լիակատար ազատության քարտ բլանշ է ուզում։ ՀՅԴ-ում համոզված են, որ այդ դեպքում կապ չունի, թե որ նախարարությունները և մարզերը իրենց կտրվեն, քանի որ իրենց նախարարները կկարողանան գործնական արդյունք ցույց տալ, ինչը ընտրողների շրջանում իրենց հեղինակությունը կբարձրացնի։ Սակայն նման հեռանկարը ևս ՀՀԿ-ի ղեկավար կազմի սրտով չէ։ Ինչևէ, ենթադրվում է, որ մինչև եկող շաբաթվա վերջ այս թնջուկը, ի վերջո, կհանգուցալուծվի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան