Ադրբեջանական բանակը կորուստ ունի
                        Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 3-ին, ժամը 17:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի ծառայող Միրզոև Իմրան Խուդավերդի օղլուն, տեղեկացնում է Apa գործակալությունը:
Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, թե Միրզոևը սպանվել է իբրև թե հայկական բանակի կողմի հարձակման հետևանքով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

