211652_close_icon
views-count1623 դիտում article-date 23:44 03-02-2016

Ժամը 23.00-ի դրությամբ փակ է Սպիտակ-Խնկոյան ճանապարհահատվածը, իսկ Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Փակ է Սպիտակ-Խնկոյան ճանապարհահատվածը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Ուրասար-Կաթնաղբյուր և Մաստարա-Գառնահովիտ ավտոճանապարհները: [/color] Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:[/color]

Նմանատիպ նյութեր