211652_close_icon
views-count1291 դիտում article-date 23:26 02-02-2016

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Փետրվարի 2-ին, ժամը 19.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 21 շենքի բնակարանից մեկի, որի բնակիչը տանը չէ, ջուրը ջրալցվում է 2-ին հարկի բնակարաններից մեկը. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարները նկուղից դադարեցրել են մուտքի ջրամատակարարումը: *** Փետրվարի 2-ին, ժամը 19.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակչին 3-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները Ժ. Ա.-ին (1941թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: Տեղում իրականացվել է նկարահանում: *** Փետրվարի 2-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարներ թաղամասից դեպի Ներքին Վաչագան թաղամաս տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բլրից քարեր են թափվում ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված (մոտ 500 կգ) քարը դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: *** Փետրվարի 2-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ և վատառողջ բնակչին հատակից բարձրացնելու և իր անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1929 թ. ծնված Վ. Գ.-ին իջեցրել են իր բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նմանատիպ նյութեր