Ժաննա դ’Արկ
Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ Ժաննա դ’Արկը, ում անվանում են նաև Օռլեանի կույս, ֆրանսիական պատմության ամենախորհրդավոր կերպարներից մեկն է։
Նրա մասին քիչ բան է հայտնի, իսկ ինչ էլ որ հայտնի է, հակասական է։ Նրա անձի գոյության մասին պատմաբանները կասկածներ ունեն, և մինչև հիմա էլ հստակ չէ`արդյոք Ժաննան գոյություն ունեցել է, թե° ոչ։
Նա ծնվել է մոտ 1412 թվականի հունվարի 6-ին հյուսիս-արևելքում գտնվող Դորեմի լա Պյուսելում`գեղջուկի ընտանիքում։
13 տարեկանում Ժաննան սկսել է պատմել, որ ինչ որ ձայներ է լսում, որոնք պատկանում են սուրբ Միքայելին, Եկատերինային և Մարգարիտային, որոնք էլ իրեն հաղորդում էին մեծ առաքելության մասին, այն է` փրկել Ֆրանսիան անգլիացիներից։
Բոլոր այն հոգեբանները, որոնք ուսումնասիրում էին Ժաննա դ’Արկի ֆենոմենը, հաստատում էին, որ նա տառապում էր շիզոֆրենիայով, և փաստում, որ այդպիսի մարդիկ ոգևորված են լինում գլոբալ գաղափարներով, ինչպես օրինակ փրկել մարդկությանը։
17 տարեկանում Ժաննայի հարազատները փեսացու են գտնում նրա համար, բայց Ժաննան ամուսնանալու մասին լսել անգամ չէր ուզում։
Նա լքում է հայրենի տունը և ուղևորվում Շինոն, որտեղ գտնվում էր Ֆրանսիայի ապագա թագավոր Կառլ 7-րդի տունը։ Ժաննային հաջողվում է հասնել Կառլի մոտ և պատմել իր առաքելության մասին։
Ժաննայի կուսությունն ու մաքրությունը Կառլի համար որոշիչ են դառնում։
Կարճ ժամանակ անց Ժաննան դառնում է հրամանատար։
Ժամանակակիցները հաստատում են, որ Ժաննան ոչ միայն հրաշալի հրամանատար էր, այլև զբաղվում էր գուշակությամբ, տիրապետում օտար լեզուներին, ինչը բնորոշ էր որոշ տեսակների։
Միևնույն ժամանակ նա շատ խելացի էր և գրագետ, չնայած որ կրթություն չուներ։
Որոշ ժամանակ անց Ժաննայի լայն ժողովրդակապությունը սկսում է վախեցնել թագավորին և ազնվականությանը։
1430 թվականի մայիսի 23-ին անգլիացիների դաշնակից բուրգունդացիները գերի են վերցնում Ժաննային, ապա փոխանցում անգլիացիներին։
Վերջիններս Ժաննային մեղադրում են վհուկության և հերետիկոսության մեջ։
Սկզբում եկեղեցականներից կազմված ատյանը նրան մեղավոր է ճանաչում` դատապարտելով ցմահ ազատզրկման, բայց հետո դատավճիռը փոխվում է։ Նրան ենթարկում են մահապատժի։
1431 թվականի մայիսի 30-ին նրան այրում են Ռուան քաղաքի հին շուկայի հրապարակում։ Այրվում է ողջ մարմինը, բացի սրտից։
Հետագայում`1455 թվականին Ռուանում գումարվում է նոր եկեղեցական ատյան, որն արդարացնում է կույսին։ 1909 թվականին Ժաննան ճանաչվում է երանելի, իսկ 1920 թվականին՝ դասվում սրբերի շարքին։