211652_close_icon
views-count7065 դիտում article-date 21:14 31-10-2016

Օուեն Հարգրիվզ. Առանց Մխիթարյանին խաղացնելու Մոուրինյոն հաջողության չի հասնի

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը հերթական անգամ քննադատել է ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որ վերջինս այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել կիսապաշտպանության գոտում: Հարգրիվզի կարծիքով, պորտուգալացին պետք է հենվի Հենրիխ Մխիթարյանի եւ Մայքլ Քարիկի վրա: «Հիմա ո՞ր տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը»: 8-րդ: Ուրեմն, պետք է ինչ որ բան անել: Մոուրինյոն չի հավատում Մխիթարյանին, բայց ինչ տարբերակ կիրառեց, բոլորն էլ չաշխատեցին: Նա պետք է խաղադաշտ թողնի լավագույններին: Կարծում եմ, որ պետք է խաղան Քարիկը, Մխիթարյանը, Պոգբան, Էրերան, Ռեշֆորդը: Այդ տարբերակը պետք է որ աշխատի: Իսկ առայժմ ՄՅՈւ-ն համոզիչ խաղ չի ցուցադրում եւ լավագույն քառյակում հայտնվելու հնարավորություն չունի», ասել է Հարգրիվզը:

Նմանատիպ նյութեր