Իրանը հրաժարվել է ռուսական T-90 տիպի տանկերից
Իրանը սկսել է տանկերի սեփական արտադրությունը, այդ իսկ պատճառով ռուսական T-90 տանկեր չիգնի: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադիր գեներալ Ահմադ Ռեզա Փուրդիստանը, փոխանցում է warfiles.ru-ն:
«Ներկա պահին մենք տանկեր դրսից ձեռք բերելու կարիք չունենք: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ T-90-in առավելությունը կտրվի, եթե արտասահմանյան արտադրության տանկեր գնվեն»,-ասել է նա՝ պատասխանելով Mehr գործակալության հարցին:
Նշենք, որ ռուսական T-90 տիպի տանկերի գնման մտադրության մասին Փուրդիստանը հայտարարել էր 1 ամիս առաջ: