Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում
Փետրվարի 1-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գր. Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ГАЗ 3110» մակնիշի 1275Տ պ/հ և «ВАЗ 2101» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենաները:
***
Փետրվարի 1-ին, ժամը 01.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 4-րդ փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ-130» մակնիշի 35 UV 617 պետհամարանիշի (վարորդ Ռ. Խ.) ավտոմեքենան:
***