Ստավրոպոլում 2 շաբաթում վաճառվել է ավելի շատ դեղորայք, քան վերջին 3 տարում
ՌԴ Ստավրոպոլում սուր շնչառական վիրուսային վարակների աճի ֆոնին 2 շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի շատ դեղորայք, քան վերջին 3 տարում: Այս մասին հայտնում է REGNUM-ը:
Տարածաշրջանի առողջապահության նախարար Վիկտոր Մաժարովը հայտնել է դեղատներում տիրող որոշ հակավիրուսային դեղորայքների դեֆիցիտի մասին:
Դեղագործներն առաջարկում են փոխարինող դեղամիջոցներ, որոնք հաճախ ավելի թանկ են, քան պահանջվող դեղամիջոցը:
Ստավրոպոլում խոզի գրիպի պատճառով փետրվարի 1-ից փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները: