5627 դիտում
16:13 01-02-2016
Առավոտյան մարմնամարզության ժամանակ շարքում խոսելու և իր հրահանգները ոչ պատշաճ կատարելու համար բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ
20-ամյա Էրիկ Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ գումարտակի 2-րդ մարտկոցի 1-ին դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ, գումարտակի միջանցքում վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող կուրսանտ Արսեն Ղարիբյանի հետ, որի ընթացքում առավոտյան մարմնամարզության ժամանակ շարքում խոսելու և իր հրահանգները ոչ պատշաճ կատարելու համար բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3041 դիտում
10:37 24-02-2017
ՀՀԿ-ում ճշգրտումներ են անում, թե քարոզարշավի ընթացքում ով ինչքան է խոսելու, ինչ է խոսելու. «Իրատես»
Այս բաժնից
1021 դիտում
13:41 31-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանա
694 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար