971 դիտում
16:48 01-02-2016
ՀՀ սփյուռքի նախարարը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
Փետրվարի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին փոխնախարարները, աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանումների, ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» կայքէջի ղեկավարները: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին:
Քննարկվեցին ՀՀ կառավարության գերակա ուղղություններով նախատեսված 2016 թվականի ծրագրերը և դրանց կատարումն ապահովող միջոցառումները:
Կարևորվեցին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ծրագրերի իրականացմանը, «Սփյուռք» ամառային դպրոց», «Արի տուն» ծրագրերի, Համահայկական մրցանակաբաշխության, ինչպես նաև, ՀՀ տնտեսության մեջ ներդրումային ծրագրերի մասին սփյուռքի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները, սիրիահայերի ինտեգրման ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: Տրվեցին մանրամասն հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
1522 դիտում
17:12 30-03-2016
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի բաժինների հետ
3439 դիտում
15:09 12-12-2016
Բակո Սահակյանը սահմանադրական բարեփոխումներին նվիրված ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
2962 դիտում
15:27 29-03-2017
Բակո Սահակյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ
Այս բաժնից
1021 դիտում
13:41 31-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանա
694 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար