211652_close_icon
views-count46404 դիտում article-date 15:15 14-02-2019

Նոր բունտ է հասունանում Արմավիր քաղաքում․ հարյուրավոր ծնողներ սպառնում են՝ ի նշան բողոքի երեխաներին չուղարկել դպրոց․ պատճառը Արմավիրի քաղաքապետարանի դարակազմիկ որոշումն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 դպրոցի դիմաց Արարատյան 5-րդ շենքի, ժողովրդին հայտնի «Կանսերվի» թաղամասի բակում ԽՍՀՄ տարիներից գործող նկուղային ավտոտնակները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների և դպրոցականների համար։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նկուղային ավտոտնակներում տիրում է, բառիս բուն իմաստով՝ հակասանիտարական վիճակ։ Հատվածը վերածվել է մինի աղբանոցի ու իր գարշահոտությունը տարածում է ողջ թաղամասում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում, բնակիչներն ասում էին․ «Սովետի ժամանակ էս վիճակը չէր, անգամ պահակ է եղել։ Իսկ հիմա տիրում է գարշահոտություն, ու գարշահոտը շնչում ենք ոչ միան մենք, այլ նաև դպրոցում սովորող երեխաները։ Բազմաթիվ անգամ դիմել ենք, թե՛ նախորդ իշխանություններին, թե՛ ներկա։ Սակայն ոչ մի օգուտ։ Նույն վիճակն է։ Ասում են, թե իրավիճակ է փոխվել, ու նմանատիպ հարցերին հրատապ լուծում են տալիս։ Ոչ մի բան էլ չի փոխվել։ Միակ փոփոխությունն այն է, որ օր-օրի ավելի վտանգավոր է դառնում նշված հատվածում հակասանիտարական վիճակը։ Օրեր առաջ դիմել ենք Արմավիրի քաղաքապետարան, քաղաքապետի տեղակալը պատասխանել է, թե դա մեր գործը չի, այդ հատվածում խաղահրապարակ ենք սարքելու։ Լրիվ «շիզոֆրենիկ» պատասխան։ Ո՞վ է տեսել աղբի ու վտանգավոր հենասյուների ու պանելների վրա խաղահրապարակ կառուցեն։ Հետևանքների մասին չեն ուզո՞ւմ մտածեն։ Անգամ դիմել ենք քաղաքապետարան ու առաջարկել, որ սեփականության իրավունքով կարող են տնօրինման տալ բնակիչներին, ու մենք աչքի լույսի պես կպահենք։ Դրան էլ համաձայն չեն Արմավիրի քաղաքապետարանում։ Բա էլ ինչ անենք։ Մեր հույսը կառավարությունն է, որ գոնե էս պատկան մարմիններին զգաստացնեն, որպեսզի ի վերջո խնդիրը լուծեն։ Հակառակ դեպքում՝ եղանակաների տաքացումից հետո համաճարակ կտիրի այդ հատվածում։ Դիմել ենք նաև պատկան մարմիններին, որպեսզի դպրոցի մոտ տեղադրեն արհեստական խոչընդոտներ, որ երեխաները կարողանան անվտանգ անցնեն ճանապարհը։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որոշ վայ վարորդներ կասկադյորական ձևով են վարում ավտոմեքենան, ու բոլորս ամեն օր երեխաներին դպրոց ճանապարհելիս մտածում ենք, որ հեսա վատ լուր ենք ստանալու՝ «տեղի է ունեցել վրարեթ կամ ավտովթար»։ Խնդրում ենք գոնե այս անգամ Արմավիրի մարզպետարանի ու քաղաքապետարանի չինովնիկները միջոցներ ձեռնարկեն ու այս խնդիրը լուծեն»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչներն ու դպրոցում սովորող երեխաների ծնողները ասում էին․ «Եթե խնդիրը կարճ ժամանակում չլուծվի, ի նշան բողոքի ոչ թե փողոց ենք փակելու, այլ հայտարարելու ենք անժամկետ դասադուլ։ Թող այդ ժամանակ մարզպետն ու քաղաքապետը լայֆեր չմտնեն ու սրտաճմլիկ ստաստուսներ չգրեն սոցիալական ցանցերում, թե ժողովուրդը սաբոտաժ է անում»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու Արմավիրի մարզպետարանի և Արմավիրի քաղաքապետարանի պարզաբանումը խնդրի վերաբերյալ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր