1453 դիտում
13:35 28-01-2016
Մեր բանակը գործով է ապացուցել իր մարտունակությունը. ՀՀ վարչապետի շնորհավորանքը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ:
Մեր ազգային բանակը ստեղծվել է հազարավոր հայորդիների անկոտրում կամքի, բանակաշինության գործի նվիրյալների և հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ: Այս տարիների ընթացքում մեր բանակը գործով է ապացուցել իր մարտունակությունը, հանդիսանալով տարածաշրջանային անվտանգության ու կայունության կարևոր գործոն և շարունակում է վստահորեն ու պատվով կատարել իր առջև դրված խնդիրները: Հայոց բանակը նորանկախ Հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից է, Հայաստանի Հանրապետության ու ազատագրված Արցախի ինքնիշխանության և անվտանգության երաշխավորը:
Կրկին շնորհավորում եմ մեր ժողովրդին, սպաներին ու զինվորներին՝ մեր հաղթանակած բանակի 24-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում խաղաղություն և բարեկեցություն: Փառք Հայոց բանակին»:
Նմանատիպ նյութեր
5028 դիտում
10:21 16-09-2022
Մենք հիմա թերագնահատում ենք մեր զինված ուժերի մարտունակությունը․ «Առավոտ»
Այս բաժնից
613 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
823 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
838 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են