1074 դիտում
11:29 28-01-2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ:
Այսօր տոնն է մեր բանակի, որի շարքերում ծառայելը պատիվ ու առաքելություն է:
Նա այն բանակն է, որը կանգնած է 25 տարեկան դարձող մեր անկախության ակունքներում. նա մեր անկախության բանակն է:
Նա այն բանակն է, որ մեր ներկայի ու ապագայի գրավականն է, խաղաղության երաշխավորը. նա խաղաղության բանակն է:
Նա այն բանակն է, որին հավատում ենք առանց վերապահման եւ առանց ձեւականության՝ նրա պահպանությանը հանձնելով ոչ միայն մեր հողը, այլեւ մեր հավատքը. նա մեր հավատի ու հավատքի բանակն է:
Նա այն բանակն է, որին վստահել ենք մեր տունն ու ընտանիքը. նա մեր վստահության բանակն է:
Նա այն բանակն է, որ ծնվել է պետության միջոցով, ժողովրդի միջից եւ հասարակության մեջ. նա մեր պետության, ժողովրդի, հասարակության բանակն է, բոլորիս բանակը, մեր ունեցած բոլոր տեսակի հարստություններից ամենաթանկը:
Նրա յուրաքանչյուր զինվորի ու սպայի արժանապատիվ ծառայության, իր կյանքը նվիրաբերած յուրաքանչյուր հերոսի շնորհիվ ենք ապահով համարում մեր երկիրն ու ապահովագրված՝ ապրելու մեր իրավունքն ու հնարավորությունը:
Եւս մեկ անգամ շնորհավորելով Բանակի օրվա առթիվ՝ երախտագիտությունս եմ հայտնում եւ լավագույն բարեմաղթանքներս հղում հատկապես այն երիտասարդներին, ովքեր այսօր զինծառայության մեջ են, այն ծնողներին, որոնք զինվոր են տվել հայրենիքին, ցավոք, հաճախ անվերադարձ, բայց հավերժական փառք ու պատվով պսակված, այն ընտանիքներին, որտեղ ապագա զինվոր է մեծանում, այն մայրերին, որոնց ծնած զինվորը մոր նման է ընդունում հայրենիքը, որոնց ծնած սպան ծնողի նման է վերաբերվում իր զինվորին, այն հայրերին, որոնց զինվորական զավակները հայրաբար են գնահատում զինվորին, այն քույրերին ու եղբայրներին, որոնք հարազատի պես են նայում յուրաքանչյուր զինվորի՝ նրա մեջ իրենց արյունակցին տեսնելով:
Շնորհավորում եմ բոլորիս՝ շնորհակալ լինելով մեր բանակին, նրա զինվորին եւ սպային` անվտանգ երկրի, նրա հանդեպ չմարող հույսի, անսասան հավատի ու չվերջացող սիրո համար:
Մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:
Նմանատիպ նյութեր
1311 դիտում
14:14 02-09-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Անկախության օրվա առթիվ
1276 դիտում
15:29 16-11-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրվա առթիվ
Այս բաժնից
631 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը
568 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1021 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները