211652_close_icon
views-count1051 դիտում article-date 15:29 16-11-2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրվա առթիվ «Հարգելի պարոն Ամիրխանյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Տարիներ շարունակ Ձեր հեղինակած երգերի ու երաժշտության շնորհիվ ունկնդիրը հոգեհարազատ կապի մեջ է հայի ու Հայաստանի, հոգու եւ սրտի հետ՝ «Երազ իմ երկիր»-ը տեսնելով «Հայի աչքեր»-ով, սիրո ուժը զգալով «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի» եւ մյուս հայտնի ստեղծագործությունների միջոցով: Տարբեր ժանրեր ներկայացնող Ձեր ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ են հայկական հայտնի կինոֆիլմերում հնչող երգերը՝ յուրահատուկ մթնոլորտով շրջապատելով դերասանական խոսքն ու խաղը: Իսկ հայ պոեզիայի հանդեպ Ձեր ինքնատիպ երաժշտական վերաբերմունքի շնորհիվ արեւմտահայ ու արեւելահայ բանաստեղծության մի շարք գոհարներ դարձել են հոգեպարար երգեր: Հարգելի պարոն Ամիրխանյան, Դուք արվեստասերներին նվիրել եք իսկապես լուսավոր ու բարի երգեր եւ մեղեդիներ: Մեծ է նաեւ Ձեր ներդրումը որպես մանկավարժ ու երաժշտական կյանքի փորձառու կազմակերպիչ: Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն ու ստեղծագործական շարունակական եռանդ՝ ակնկալելով, որ հայ երգարվեստն ու երաժշտարվեստը կհարստանան Ձեր նոր մնայուն ստեղծագործություններով»:

Նմանատիպ նյութեր