211652_close_icon

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

views-count809 դիտում article-date 19:54 27-01-2016
ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Կազմակերպության առջև ծառացած արդիական հարցեր, ինչպես նաև նրա հաստատմանը ներկայացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների ու Կազմակերպությունում նախագահության շրջանում Հայաստանի Հանրապետության առաջարկած առաջնայնությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

Նմանատիպ նյութեր