Ժամը 17:00-ի դրությամբ Մարտունիում, Գորիսում և Մեղրիում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մարտունիում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն:
[color=#CC0000]Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:[/color]
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: