211652_close_icon
views-count571 դիտում article-date 18:59 06-04-2024

Իրանում ձերբակալել են ԻՊ անդամների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին

Իրանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երեք անդամի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել ապրիլի 10-ին՝ Ուրազ-բայրամի տոնակատարության ժամանակ։

Հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։

Ըստ տեղեկությունների՝ նրանք ծրագրել էին պայթյուններ իրականացնել մահապարտ ահաբեկիչների օգնությամբ, սակայն բռնվել են Թեհրանից ոչ հեռու գտնվող Մահդաշտ քաղաքում:

Ինչպես հայտնել է Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Մունթազեր օլ Մահդին, ձերբակալվածների թվում է ԻՊ-ի բարձրաստիճան անդամ Մոհամմադ Զաքերան:

Ոստիկանությունը ձերբակալել է նաև 8 հանցակցի։

Ուրազ-բայրամը մահմեդականների գլխավոր տոներից մեկն է, որը նշանավորում է Պահքի ավարտը։

Նմանատիպ նյութեր