3023 դիտում
08:50 27-01-2016
ՌԴ-ում հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «H1N1–ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ ՌԴ-ում, որտեղ համաճարակային շեմը շաբաթվա կտրվածքով գերազանցված է 48.8 տոկոսով, իսկ հիմնական շեմը՝ 32 տոկոսով, հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա։
Ռուսաստանի Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի բիոտեխնոլոգիաների և ախտորոշման լաբորատորիայի վարիչ Աննա Սոմինան երեկ, ըստ TACC–ի, հայտարարել է, որ ՌԴ-ում «խոզագրիպով» հիվանդացության բարձր մակարդակը և արձանագրվող մահացու դեպքերը պայմանավորված են վիրուսի մուտացիայով։ «Լաբորատորիայի հետազոտած վիրուսների շուրջ 40%-ը գենոմի այնպիսի փոփոխություն ունի, որոնք չունեն բացիլները»,– ասել է Սոմինան։ ՌԴ-ում, ըստ նրա, «խոզագրիպից» 50 մարդ է մահացել, որոնցից 24-ը այս շաբաթ։ ՀՀ–ում, որտեղ, ըստ ԱՆ տվյալների, վիրուսը նահանջում է, փաստորեն հավելյալ զգոնություն է պետք հաշվի առնելով մեր ակտիվ շփումները ՌԴ-ի հետ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
30644 դիտում
12:06 09-12-2021
Հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք. նրանցից 5-ը հղիներ են. մեկը՝ ծննդալուծվել է. ԱՆ
2733 դիտում
16:58 10-12-2015
Իրանում շարունակվում են խոզի գրիպի դեպքեր հայտնաբերվել
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2365 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»