211652_close_icon
views-count6112 դիտում article-date 16:09 26-01-2016

35-ամյա Գայանեն ոստիկանի համազգեստը կրելով՝ մի շարք հանցանքներ է կատարել

35-ամյա Գայանե Տաշչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ներկայանալով ՀՀ ոստիկանության աշխատակից, քննիչ, ՀՀ ոստիկանության համազգեստ կրելով և վկայական օգտագործելով ինքնակամ յուրացրել է պաշտոնատար անձի կոչումը և իշխանությունը, որը զուգորդվել է դրա հիման վրա հանցանք կատարելով: Բացի այդ, խարդախությամբ` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Ա. Գասպարյանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 4.359.000 ՀՀ դրամ գումար: Մեկ այլ դեպքով խարդախությամբ` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Ն. Վարդանյանից հափշտակել է խոշոր չափերի`2500 ԱՄՆ դոլորին համարժեք` 1.015.175 ՀՀ դրամ գումարը: Օ.Ամոյանից էլ հափշտակել է զգալի չափերի` 271251 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, Գ. Տաշչյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, 2014թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում տված գրավոր հաղորդմամբ, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ իր ծանոթ Է. Քարիմյանը իր երեխայի սրտի վիրահատության համար և պարտքեր մարելու պատրվակով վերցրել է 2700 ԱՄՆ դոլոր գումար 10 օր հետո վերադարձնելու պայմանով, սակայն խաբել է իրեն և չի վերադարձրել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետվ, 178 հոդվածի 1-ին մասով, 333 հոդվածի 1-ին մասով եւ 317 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր