2088 դիտում
13:35 26-01-2016
ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը նախազգուշացնում է ցրտահարության վտանգի մասին
Համաձայն «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության` առաջիկա օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 27-ի գիշերը լեռնային տարածաշրջաններում կանխատեսվում է -20-25 oC, Արարատյան հարթավայրում` -12 -15 oC, հունվարի 28-ի գիշերը` լեռնային տարածաշրջաններում մինչև - 30 oC, Արարատյան հարթավայրում` - 15 - 18o ցուրտ:
Նկատի ունենալով վերոհիշյալը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին նշված օրերին ցուցաբերել առավել մեծ զգուշություն ջերմատներում և սինթետիկ թաղանթների տակ մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերն ու սածիլները, պահեստներում, նկուղներում, մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղեններն ու պտուղները ցրտահարությունից պաշտպանելու համար:
Խորհուրդ է տրվում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջեռուցման կազմակերպման համար:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
2222 դիտում
18:55 05-12-2019
ԱԻՆ-ը նախազգուշացնում է երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հնարավոր վտանգի մասին
3327 դիտում
16:50 14-02-2021
Գիտնականները նախազգուշացնում են COVID-19- ի դեմ պատվաստանյութերի «ծերացման» վտանգի մասին
Այս բաժնից
1009 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
634 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
622 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար