Ինչ վիճակում է սրտի կաթվածով «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխված Արդարադատության փոխնախարարը
ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, ով սրտի կաթվածով տեղափոխվել էր Նորք-Մարաշ բժշկական կենտրոն դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորք-Մարաշ ԲԿ-ի տնօրենի տեղակալ, բուժական բոլոր հարցերով կոորդինատոր Աշխեն Բաղինյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ Ա. Մկրտչյանի առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում:
«Ինքը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ համապատասխան դեղերը ստանալու համար: Հնարավոր է՝ հենց այսօր էլ նրան տեղափոխենք պալատ»,- ավելացրեց Ա. Բաղինյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը սրտի կաթված է ստացել և տեղափոխվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Նորք-Մարաշ ԲԿ-ից: Ա. Մկրտչյանին դրանից 1 օր առաջ կատարվել էր սրտի ստենտավորում: