7390 դիտում
10:03 26-01-2016
Հակառակորդը շփման գծում դիվերսիոն հետախուզական փորձ է ձեռնարկել. հայկական կողմը կորուստներ չունի
Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 600 կրակոց:
Բացի վերոնշյալից, հունվարի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդը շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ստիպել վերջիններիս հետ շպրտվել իրենց ելման դիրքերը:
Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նմանատիպ նյութեր
6293 դիտում
10:34 09-03-2016
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով՝ ետ շպրտվել հայկական ուժերի կողմից
15111 դիտում
12:33 21-01-2015
Շտապ. հակառակորդը կրկին ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ. հայկական կողմն ունի 1 զոհ, 1 վիրավոր
12220 դիտում
21:28 28-02-2015
Հակառակորդը դիվերսիոն փորձ է իրականացրել. հայկական կողմը կորուստներ ունի
Այս բաժնից
1063 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1153 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1036 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ