3148 դիտում
20:02 25-01-2016
Հրաժարական է տվել վերաքննիչ քրեական դատարանի նախագահը
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 152-րդ հոդվածով, դիմում է ներկայացրել Արդարադատության խորհրդին` դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին` նույն դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ:
Արդարադատության խորհրդի աշխատակազմի փոխանցմամբ, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ (ՀՀ դատական օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մաս)` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարում է այդ տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ դատական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում վերաքննիչ դատարանի նախագահ կարող են նշանակվել միայն նույն դատարանի դատավորները` առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, ուստի միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորները հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչեւ սույն թվականի փետրվարի 8-ը /երկշաբաթյա ժամկետում/ կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին:
Նմանատիպ նյութեր
4035 դիտում
20:57 01-03-2017
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավորներին
3998 դիտում
19:35 23-05-2016
ՀՀ Նախագահը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ է նշանակել
1892 դիտում
15:59 30-10-2018
ԲԴԽ նախագահը ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
814 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
427 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
580 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ