Ի՞նչ էր փնտրում Հիտլերը. AHNENERBE կազմակերպությունը
ԱՆԷՆԵՐԲԷ (AHNENERBE) կամ «Նախնիների ժառանգությունը» կազմակերպություն էր, որը ստեղծվել էր 1933 թվականին և կոչված էր ուսումնասիրել այն ամենը, ինչը կապված էր գերմանական (արիական) ցեղի պատմության հետ։
1937 թվականին Հիտլերը այս կազմակերպությունն ընդգրկում է նացիստական կուսակցության մեջ։ 1939 թվականի հունվարի 1-ից ԱՆԷՆԵՐԲԷ-ն նոր կարգավիճակ ձեռք բերեց և սկսվեցին նացիստական պատմամշակութային ժառանգությունների որսն ամբողջ աշխարհով։
Մեծ ֆինանսավորումը թույլ տվեց, որպեսզի ԱՆԷՆԵՐԲԷ-ն սկսի հնագիտական պեղումներ կատարել ոչ միայն Գերմանիայի տարածքում, այլև Մերձավոր Արևելքում, Տիբեթում, ինչպես նաև Ուկրաինայում։
Կազմակերպության և նացիստների նպատակը արիական ցեղի գերակայությունն ապացուցելն ու արժեքավոր հնագիտական իրեր ձեռքբերելն էր։ Այս գործընթացում ներգրավվել էին ժամանակի ամենահայտնի գիտնականներից ու հնէաբաններից շատերը։
Հայտնի է, որ առավել մեծ էր քրիստոնեական մասունքների հանդեպ նացիստների ունեցած հետաքրքրությունը։ Մինչ օրս էլ տարբեր են կարծիքները, թե որն էր բուն նպատակը ու արդյոք գտան այն, ինչ փնտրում էր Հիտլերը։