Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ ուժեղ ձյան, ձնաբքի, ինչպես նաև ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: