Գյումրիում թունավորման ախտանիշներով քաղաքացի է հոսպիտալացվել
Հունվարի 25-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Իսահակյան փողոցի թիվ 4 Բ շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Ա.-ը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը: