Եղանակի մասին
Հանրապետության տարածքում հունվարի 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 8-12 մ/վրկ արագությամբ: 25-26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 20-25մ/վրկ, առանձին շրջաններում‵ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին‵ մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 25-27-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 28-ի ցերեկը, 29-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում հունվարի 25-26-ին սպասվում է ձյուն: 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0211512001453701125997104.jpg[/img][img]/ups/images/0354507001453701122462756.jpg[/img]