Առաջիկա գիշերը ցիկլոնի ուժը կտրուկ կմեծանա
Այս գիշեր հանրապետության ողջ տարածքում տեղացել է առատ ձյուն: Առանձին հատվածներում, օրինակ Քաջարանում, թափվել է ամսեկան նորմայի չափ տեղումներ:
Ներկա պահին շրջնների զգալի մասում ձյունը շարունակվում է: Առաջիկա գիշերը գործող ցիկլոնըի ուժը կկրկնապտկվի, երկրի ողջ տարածքում կտեղա առատ ձյուն, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Ձյունը կշարունակվի մինչև հունվարի 26-ի կեսօր, որից հետո տեղումները աստիճանաբար կդադարեն:
Առավել ինտենսիվ ձյան տեղումներ կլինեն Գյումրի-Ամասիա, Սևան-Մարտունի, Ապարանի, Հրազդան-Ֆանտան, Որոտանի լեռնանց-Սարավան, Ջերմուկ հատվածներում և հարակից բնակավայրերում:
Ձյունը կուղեկցվի բքով, ցածր հորիզոնական տեսանելությամբ ճանապարհներին կլինի մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 25-27-ին կնվազի 12-15 աստիճանով, ամենացուրտը կլինի հունվարի 27-ի գիշերը երբ մայրաքաղաքում կանխատեսվում է մինչև -16 աստիճան ցուրտ:
Օդերևութաբանները կոչ են անում վարորդներին նշված շրջաններ մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: